15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին, հարց ուղղեց Արշակյանի կենսագրագրականի մեջ նշված այն կետի վերաբերյալ, որտեղ նշվում է, թե Արշակյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ՔՊ կամավորական խմբի հետ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, առաջնագծում։
«Ձեր կենսագրականում նշվում է՝ «2016 թվականին Ապրիլյան պատերազամի ընթացքում ծառայել է առաջնագծում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում»։
Yerkir.am լրատական կայքը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ կապված Ապրիլյան պատերազմին ՔՊ կամավորական ջոկատի մասնակցության հետ, և 2020 թվականի նոյեմբերի 25-ին ՊՆ-ից եկավ հետևյալ պատասխանը՝ « «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը 2016 թվականի մայիսի 14-ից գործուղվել է Պաշտպանության բանակ Արցախի մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր»։
Ինչպե՞ս եք դուք մասնակցել առաջնագծում, երբ Ապրիլյան պատերազմը մայիսի 14-ին 40 օր առաջ վերջացել էր, իսկ Ճանկաթաղը գտնվում է առաջնագծից 35կմ 900մ հեռավորության վրա»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Պատասխանը, խուսանավող և լղոզված էր. ըստ Արշակյանի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը շարունակվել է մինչև մայիս, և Ճանկաթաղն էլ զուտ իրենց ջոկատի հիմնատեղին է եղել: Իսկ թե առաջնագծում ինչպես է ինժեներական կամ այլ զինվորական ծառայություն իրականացրել, խորհուրդ տվեց դիմել ՊՆ-ին: