Հայաստանի իրավիճակը Սփյուռքի մեր հայրենակիցներին եւս ստիպել է դուրս գալ փողոց: Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Բրյուսելի Շուման հրապարակում, Եվրամիության գործադիր կառույցների դիմաց է բողոքի ակցիան՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման դեմ:
Ցուցարարները Եվրոպական միությունից պահանջում են դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը, վերջ տալ բռնապետական Ադրբեջանի հետ գործընկերությանը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ եւ վերջ դնել ադրբեջանական ագրեսիային Հայաստանի դեմ:
Ցուցարարները նաեւ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վրա, ներառյալ կին զինվորականների խոշտանգումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայերի նկատմամբ պետական մակարդակով ատելության քաղաքականությունը:
Ակցիայի մասնակիցները հավաստում են՝ իրենք, հնարավորությունների սահմաններում, միշտ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին են:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում