կարևոր
3814 դիտում, 11 ամիս առաջ - 2022-09-24 17:45

44-օրյա պատերազմը այդպիսին չէր լինի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կեղծ ժողովրդավարություն գոռալով, կեղծ ժողովրդավարություն քարոզելով՝ Փաշինյանը հանձնեց Արցախը՝ ասում է Արմեն Աշոտյանը: Ըստ Աշոտյանի՝ Արցախը հանձնեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ հիմա խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը: 
Ռազմական փորձագետը հերթով կետ առ կետ նշում ու բացատրում է՝ ինչպես եւ ով բերեց պատերազմը: Ամենակարեւորը, թերեւս, հանրության պառակտումն էր ու մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը: Վատն այն է, որ Հայաստանը դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից. բանակի միտումնավոր կազմաքանդումը շարունակվում է՝ ասում է Կարեն Վրթանեսյանը: Եվ քանի դեռ Հայաստանի բանակը քանդած մարդն է շարունակում ղեկավարել մեր երկրը, ըստ Վրթանեսյանի, հայ ժողովուրդը նույնիսկ պաշտպանվել չի կարողանալու: 
Աշոտյանը պնդում է՝ 44-օրյա պատերազմը այդպիսին չէր լինի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանը