կարևոր
460 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 12:48

Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին, երբ... Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին, երբ... Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է

«Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ, երբ իր թիկունքում քաոս ու համատարած պարտություն ես ցանել:

Երբ առաջնագիծն ու դիրքերը պատշաճ չես կահավորել,

երբ մեկ տարում ՊՆ չորս ղեկավար ես փոխել, 

երբ իր գերագույն հրամանատարը դու ես,

երբ իր թիկունքում բարոյալքված հասարակություն ես գեներացրել,

երբ իր թիկունքում նվաստացված հերոսներն են ու մսաղացի մատնված տարեկիցներ,

երբ իր թիկունքում հավատ ու արժեք չես թողել,

երբ ինքդ ես հայտարարել, որ պատերազմը շարունակել ես (նոր զոհերի գնով), որ հետո չմեղադրվես,

երբ հայտարարել ես, որ դու ես Սյունիքում նահանջի հրաման տվել,

երբ քո ղեկավարության ներքո մեր Հայրենիքը, պետականությունն ու հայ ժողովրդին ստորացրել ես, ինչպես երբեք, երբ․․․»