ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Արցախից հրաժարվելու իր՝ բազմիցս արտահայտած մոտեցումը: Այս կարծիքին է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավարը:
Փաշինյանի՝ միտքը, որ եթե Ադրբեջանն ընդունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը` 29.800 քկմ, ապա կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միակ վտանգավոր հայտարարությունը չէ: Արթուր Մոսիյանը նշում է՝ Փաշինյանը խոսեց ընդամենն Արցախում ապրող հայության իրավունքների եւ անվտանգության մասին, սակայն ոչ մի բառ ինքնորոշան իրավունքի մասին:
Խոսելով LՂ կարգավորման մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ այդ համատեքստում պետք է այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովված եւ երաշխավորված լինեն:
Դավիթ Գալստյանն ընդգծում է՝ Փաշինյանը նման արտահայտություններ ո՛չ առաջին անգամն է անում, եւ ո՛չ էլ վերջին, ուստի զարմանալ արդեն պետք չէ: Վստահ է՝ դիտավորություն կա այս ամենում. նրա վարած քաղաքականության մի մասն է:
Փաստորեն, ասում են պատգամավորներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հակամարտությունը կարելի է համարել կարգավորված, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչդեռ առաջնային հարցն իրենց համար Արցախի ժողովրդի ինքնորոշումն է:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում