կարևոր
39823 դիտում, 11 ամիս առաջ - 2022-09-30 22:51

«Ոստիկանության պարեկ դառնալու համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ»․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի որակումն է, որ շատերին ստիպել է հայացքն ուղղել դրամապանակին: Արտավազդը 11 տարի նվազագույն աշխատավարձով Մատենադարանում վերականգնում է հին ձեռագրերը: Մասնագիտությունը սիրում է այնքան, որ բարեկեցության ու փրկված մատյանների միջեւ ծանրության նժարը երկրորդի կողմն է թեքվել: Միայն նվիրյալները կարող են նման պայմաններով աշխատել, ասում է, պետության ղեկավարի այս որակումը անպատվում եւ նվաստացնում է կրթությունը: 
Աշխատավարձի վերանայման հարցով բազմիցս դիմել են կառավարությանը, բայց՝ ոչ մի փոփոխություն: 
Մարդիկ լսել են երկրի ղեկավարին, հիշել, որ Փաշինյանի ղեկավարած երկրում անգամ աշխատանքային օրենսգիրքը չի գործում, որ կրթության համեմատ վարձատրվեն: 
Համացանցում քննադատությունների տեղատարափ է. նեղ մասնագետները, գիտաշխատողները շարունակում են աշխատել նվազագույն աշխատավարձով: Երկրի ղեկավարի ելույթից հետո մարդիկ համացանցում հիշեցնում են՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող եւ բարձր աշխատավարձ ստացող Փաշինյանը նորմալ մասնագիտական կրթություն էլ չի ստացել՝ բուհից դուրս է մնացել, երկիրը ղեկավարում է, ըստ էության, միջնակարգ կրթության վկայականով, իսկ այսօր խոսում նորմալ կրթություն ստանալուց: 
Կարմիր դիպլոմները թեւի տակ նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ հեգնում են ինքն իրեն հակասող Փաշինյանին. եթե հիմա այդքան կարեւոր է կրթությունը, ապա ինչո՞ւ միջնակարգ դպրոցն ավարտելն էլ բավական է՝ պարեկային աշխատանք կատարելու եւ 300-400.000 դրամ աշխատավարձ ստանալու համար:

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը