Սկզբում տղաները կրակում էին միայն որսորդական զենքերով, հետագայում արդեն օրենքի ուժով ձեռք բերվեցին նոր զենքերը ու սկսվեցին ակտիվ պարապմունքները:
44-օրյա պատերազմից վերադարձը տղաներին հուշեց ստեղծել Ազատազենը: Այն ֆիդայի բառի հայերեն թարգմանությունն է: Ազատազենը զինվոր չէ, սակայն պատրաստ է պաշտպանել հայրենիքը: Իսկ այսօր մեր հայրենիքը շատ ունի կիրթ մարտիկների կարիք:
Շարքերն օր օրի համալրվում են: Ուսումնական վարժանքներին մասնակցում են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք: Կրակարանների դերը Հայաստանում՝ հատկապես հիմա, շատ մեծ է, ասում են մասնակիցները: Նրանք ոգեւորությամբ են լսում մասնագետներին, աշխատում սովորել ամեն մանրուք: Կազմակերպության անդամների խոսքով Հայաստանում շատ կարեւոր է զենք կրելու մշակույթի ձեւավորումն ու զարգացումը: Կրակային պատրաստության դասընթացներն ամեն օր են՝ անվճար:
Ռազմակրթական հայրենասիրական կազմակերպությունը մասնակիցներին փոխանցում է զենքի հետ ճիշտ վարվելու գիտելիքներ, կազմակերպում ռազմասպորտային ու հրաձգային մրցույթներ:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում