Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմին են այցելել Դաշնակցության անդամները Անկախության տոնին: Արամ Մանուկյանը մարմնավորեց հայ պետության գաղափարն ու հայ բազկի ամրությունը՝ ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Անկախությունը արյամբ նվաճած տղաների պանթեոնի անդորրը խախտվեց՝ նրանց ծնողներին ոստիկանների քաշքշոցից: Իշխան Սաղաթելյանը ոստիկանության պահվածքը նմանեցնում է թուրքական հատուկջոկատայինների գործողություններին: Եռաբլուրում կատարվածը Սաղաթելյանը խայտառակություն է որակում:
Բարոյական ճգնաժամ. Արամ Վարդեւանյանի բնորոշումն է ծնողների հանդեպ բռնությանը:
Տպավորություն է, որ այսօրվա իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռներին եւ ուրիշներին ասում ՝ եկեք մեր երկիրը պահեք՝ նկատում է Սեյրան Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհում Եռաբլուրում՝ մեր հերոսների շիրիմներին:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը