կարևոր
39238 դիտում, 11 ամիս առաջ - 2022-10-03 23:33

Նվազագույն աշխատավարձը դառնում է 75 հազար, սպառողական զամբյուղը՝ 82 հազար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյուս տարեսկզբից մեր երկրում նվազագույն աշխատավարձը կբարձրանա: Քաղաքացիների բյուջեն կավելանա 7 հազար դրամով՝ դառնալով 75 հազար դրամ՝ ներկա 68 հազարի փոխարեն: 
Վերջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 82 հազար դրամ, այսինքն՝ 7000 դրամով ավելի, քան նվազագույն աշխատավարձն է: 
Առաջին հայացքից դրական այս փոփոխությունը բավականին լուրջ ռիսկի է ենթարկում պետության տնտեսական համակարգը, ասում է տնտեսագետն ու հավելում՝ որեւէ կերպ չլուծելով քաղաքացու սոցիալական խնդիրները: 
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ աշխատավարձի բարձրացման ֆոնին գնաճը զսպելն, ուղղակի, հնարավոր չի լինի: 
75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի, իսկ մասնավոր հատվածի 31.5%-ի մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը: Այսինքն՝ պետական եւ մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի վարձատրությունը: Այս որոշման հարցում, ըստ տնտեսագետի, կարեւոր ազդեցություն են ունեցել հարկային հավաքագրումները: 
Պետական եւ մասնավոր հատվածներում էլ, ընդհանուր առմամբ, աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան մոտ 109.5 մլրդ դրամով: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը