կարևոր
3340 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-23 20:02

Վեհափառի ու նախկին նախագահների քննարկումը բուռն է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկար սպասված հանդիպում քաղաքական տարբեր ուղեգծեր ունեցող ու տարբեր ժամանակահատվածներում նաեւ իրար քննադատած առաջնորդների՝ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջեւ: Հրավերը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսինն էր՝ Վեհարանում: Կոչը՝ Իշխան Սաղաթելյանինը. համախմբվել երկիրը ծանր վիճակից հանելու լուծումներ գտնելու համար: 
Այն, որ նախագահների միջեւ քննարկումը բուռն է անցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կասկած չունի: 
Սաղաթելյանը տեղյակ է հանդիպման մանրամասներից. չի թաքցնում: Այն, որ հանրությունը մեծ սպասում ունի ու տեսանելի արդյունք է ակնկալում՝ հասկանում է ու միեւնույն ժամանակ հույս հայտնում, որ հանդիպման արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն: 
30 տարիներ իրար քննադատած ղեկավարների մի սեղանի շուրջ է հավաքել մեկ մտահոգություն՝ երկիրը օրհասական վիճակում է: 
Հանդիպումը կյանքի կոչելու փաստն իսկ ընդդիմադիր գործիչները կարեւոր են համարում: Նշում, որ եթե անգամ քննարկման արդյունքում խմորված ելքի ուղի կա՝ ծանրակշիռ առաջնորդները դա միանգամից չէին հրապարակելու: Առաջիկայում եւս կհանդիպեն՝ գուցե այդ անգամ հայտարարություն ընդունելու համար: Հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ:

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը