կարևոր
655 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-13 21:21

Պատերազմը կավարտվի, երբ Նիկոլն այլևս վարչապետ չի լինի, և երբ Հայաստանը կունենա սեփական վարչապետը․ Անդրանիկ Թևանյան

Պատերազմը կավարտվի, երբ Նիկոլն այլևս վարչապետ չի լինի, և երբ Հայաստանը կունենա սեփական վարչապետը․ Անդրանիկ Թևանյան

Ե՞րբ և ինչպե՞ս կավարտվի պատերազմը․ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ պատերազմը չի ավարտվել։ Հույսեր չունենա՛ք։ Պատերազմը կավարտվի, երբ Նիկոլն այլևս վարչապետ չի լինի, և երբ Հայաստանը կունենա սեփական վարչապետը։

Քանի դեռ Նիկոլը զբաղեցնում է վարչապետի աթոռն ու Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության, խայտառակության, դավաճանության, անգրագիտության, ամբոխավարության խորհրդանիշով, պատերազմը շարունակվելու է, մենք նոր տարածքներ ենք կորցնելու և վերջում փակելու ենք Հայաստանի պետականության էջը (Արցախի պետականությունն արդեն չկա)։

Ինչքան շատ է Նիկոլը խոսում խաղաղությունից, այնքան շատ ենք մոտենում նոր պատերազմին, ավելի ճիշտ՝ նոր խայտառակությանը, նոր կորուստներին։

Նիկոլը գործնականում ու արյունով կյանքի կոչեց «Արցախի հողերը տանք, որ Սերգո ջանը լավ ապրի» ծրագիրը։ Ալիևը գործնականում ցույց է տալիս այդ ծրագրի հակահայկականությունը և վտանգավորությունը։ Բայց արդեն ուշ է։ Նիկոլն արդեն տվել է, տալիս է ու տալու է այնքան ժամանակ, ինչքան որ կմնա պետության ղեկին։

Հիմա ոմանք հասկացա՞ն, որ ազատագրված տարածքները պաշտպանում էին Ստեփանակերտը, Ստեփանակերտը, Քարվաճառն ու Շուշին պաշտպանում էին Սյունիքը և Սևանա լիճը, իսկ Սյունիքը՝ ամբողջ Հայաստանը։ Թե՞ հիմա էլ նոր թեզ են շրջանառության մեջ դնելու, թե բա Սյունիքը տանք, որ Ադրբեջանի հետ խաղաղ ապրենք ու Սերգո ջանի կյանքի որակը լավանա։ Կարո՞ղ է հիմա էլ հայաստանցի–սյունեցի հակադրություն գեներացնեն․․․

Խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ ապրելու անհրաժեշտ նվազագույն պայմանը պատերազմի ու պարտության դեմքը Հայաստանի վրայից հանելն է։ Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ պատերազմն ու պարտությունների շարքը կշարունակվի։ Քաղաքական ուժերի ու ՀՀ քաղաքացիների համար ճշմարտության պահ է։

Մինչև նոյեմբերի 9–ը Նիկոլն էր մեղավոր։ Նոյեմբերի 9–ից հետո Նիկոլի մնալու համար, սակայն, այլ մեղավորներ կան։ Եկել է ճշմարտության պահը»։