կարևոր
3250 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-20 15:53

«Միջանցքի» մասին խոսակցություններն արդեն ժամակավրեպ են. Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանը երկու մասի բաժանել. Վարդան Ոսկանյան

«Միջանցքի» մասին խոսակցություններն արդեն ժամակավրեպ են. Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանը երկու մասի բաժանել. Վարդան Ոսկանյան

«Միջանցքի» մասին խոսակցություններն արդեն ժամակավրեպ են, բայց բացասական իմաստով, հիմա, ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի խնդիրը ոչ թե միջանցքն է, այլ՝ Հայաստանը երկու մասի բաժանելը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ այդ միջանցք կոչվածը լուծելու է մեկ խնդիր ՝Հայաստանը երկու մասի բաժանելու թշնամական ծրագրի ի կատար ածումը, որի հետևանքով Վայոց ձորը և Սյունիքը պետք է տարանջատվեն Հայաստանից և հետագայում կլանվեն Ադրբեջանի կողմից:
Վարդան Ոսկանյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ թուրքադրբեջանական տանդեմի այս ծրագրին կողմ չեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ ԱՄՆ-ն, հետևաբար Հայաստանն այստեղ գործելու դաշտ ունի.

«Հայաստանը պետք է դառնա արժանապատիվ սուբյեկտ միջազգային հարաբերություններում և, բնականաբար, պետք է ձգտի ունենալ շատ բարեկամներ և դաշնակիցներ: Կարծում եմ, երեք երկրներն էլ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իրանը, այս տրամաբանությունը կարող են ընկալել, այլ խնդիր է, որ Հայաստանի ներսում ևս մեր ընկալումները պետք է փոխենք և առանց տարերային մոտեցումների շարադրենք մեր պետության շահը և շարժվենք այդ ուղղությամ: Այս գործողությունները պետք է իրականացնենք մեր գործընկերների և դաշնակիցների համար և նրանց հետ ազնիվ համագործակցենք»,-ասաց Ոսկանյանը:

Տարածաշրջանային այս լարված իրավիճակում առաջին անգամ Հայաստան էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ Նենսի Փելոսիի այցը շատ կարևոր էր, եթե Հայաստանն այդ այցից կարողանա օգուտներ քաղել:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է հանդես գալ որպես հարթակ՝ գերտերությունների միջև որոշակի հաղորդակցություն ապահովելու նպատակով.

«Հասկանալի է, որ երեք կողմերը միջնորդավորված, երբեմն առանձնակի, խոսում են միմյանց հետ, և Հայաստանը կարող է դառնալ լավագույն հարթակը՝ այդ երկխոսությունն ապահովելու համար, այն կբարձրացնի Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային ասպարեզում, մյուս կարևոր փաստը՝ Հայաստանը պետք է ունենա առանձնաշնորհյալ կարգավիճակ՝ Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում, այսինքն այն, ինչ չի թույլատրվում անել աշխարհի մնացյալ երկրներին,պետք է թույլատրվի Հայաստանին ՝մեղմացնելու Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքները, ինչը կբարձրացնի ՀՀ սուբյեկտայնությունը, , այս շրջանակներում աշխատելը ձեռնտու կարող է լինել երեք կողմերին էլ՝ Հայաստանին էլ Իրանին էլ Ռուսաստանին էլ, բայց սրանից ստացվող բոլոր օգուտները պետք է ուղղված լինեն մեկ նպատակին ՝Հայաստանի՝ սեփական ուժերով, բայց դաշնակիցների օգնությամբ, անվտանգության ապահովմանը, Հայաստանը չպետք է հանդես գա որբի կարգավիճակում, որին պետք են որդեգիրրներ»,-ասաց նա:

Ակնհայտ է, որ Փելոսին իր այցով փորձում էր բարձրացնել ԱՄՆ-ի դերակատարումը՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում:

Իսկ թե արդյո՞ք Իրանը և Ռուսաստանը պատրաստ են զիջել իրենց դիրքերը մեկ այլ երկրի՝ Վարդան Ոսկանյանն ասաց՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը մեր տարածաշրջանում ունեն կենսական շահեր մեր տարածաշրջանում,նրանց համար հարավկովկասյան տարաշրջանը կարևոր տարածաշրջան է, ուստի որևէ պարագայում թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը չեն պատրաստվում իրենց դիրքերն զիջել որևէ այլ պետության:

Ինչ վերաբերվում է Փելոսիի՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավի դիմաց ելույթ ունենալուն և հայ-պարսկական պատերազմի մասին հիշեցնելուն:

Վարդան Ոսկանյանը կարծում է, որ այս ամենը միջազգային սկանդալի պատճառ չի դառնա, եթե հայկական կողմը ճիշտ աշխատանք տանի.

«Ակնհայտ է, որ երրորդ երկրի պաշտոնյան Հայաստանի տարածքից սիմվոլիզմի լեզվով ուղերձ հղեց Իրանին, Իրանն էլ այս ուղերձը շատ լավ հասկացել և արձանագրել է։ Կարծում եմ, որ Հայաստանը այն հարթակը չէ, որտեղից պետք է ուղերձ հղվի մեր անվտանգային կարևորագույն բաղադրիչն ապահովող Իրանին, չպետք է որևէ պարագայում թույլ տրվի, որ մեր երկրի տարածքն օգտագործվի ուղերձ հղելու համար: ԱՄՆ-ն գերտերություն է,Իրանը տարածաշրջանային գերտերություն է, Հայաստանի համար պատշաճ կլինի, որպեսզի դառնա այն հարթակը, որտեղ համընկնում են տարբեր գերտերություններրի շահերը, այլ ոչ թե վերածվի տարբեր գերտերությունների բախման կետի, որի լուրջ վտանգներ կարող է պարունակել մեզ համար »,-ասաց Վարդան Ոսկանյանը: