կարևոր
3643 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-23 23:55

ՏԻՄ քարոզարշավի վերջին օրը ընդդիմադիրները խոսում են ծրագրերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բյուրեղավանում ամեն քայլափոխի իշխանական թեկնածուի գովազդային պաստառներն են: Դաշնակցականները վստահեցնում են՝ արգելված վայրերում անգամ ՔՊ-ն գովազդ է տեղադրել, արտոնյալ են, բայց ժողովրդի կողմից չընդունված: Բյուրեղավանցիներն ասում են՝ ամեն տեղ գրված է «Ապագա կա», բայց իրենք ա՛յդ ապագան չեն ուզում. կվստահեն նրան, ով ներդրում ունի համայնքում: ՀՅԴ համայնքապետի թեկնածու Արման Օհանյանը չորս անգամ ընտրվել է ավագանու անդամ: Մրցակցային անհավասար պայմաններից խոսել չի ուզում, վստահ է՝ հաղթանակից հետո խոսելու կարիք չի էլ լինի, գործել է պետք: 
Սիսիան համայնքում ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորում է արվեստագետ Աշոտ Ավագյանը: Բնակչությունը անտարբեր է դարձել ընտրությունների հանդեպ՝ ասում է թեկնածուն: «Անվտանգ եւ համերաշխ համայնք» կարգախոսով ընտրապայքար մտած դաշնակցական թեկնածուն վստահեցնում է՝ համայնքի բոլոր բնակիչների հանդեպ է սրտացավ: 
Լոռու Ալավերդի համայնքում ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորում է Սուրեն Թամազյանը: Նա ասում է՝ չնայած Ադրբեջանի վերջին հարձակումից հետո հրաժարվել են նախընտրական քարոզչությունից, վստահ են՝ բավարար քվե կունենան: 
Սարգիս Մուրադյանն էլ Թալին համայնքում է հայտ ներկայացրել: Ասում է թույլ չեն տա, որ ՔՊ-ն ընտրախախտումներ անի: 
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Իշխան Սաղաթելյանը մինչեւ հայտեր ներկայացնելն էր հայտարարել՝ ընդդիմության ընտրված համայնքապետերին դատում են, այս անգամ էլ հերոսներ են պետք ընտրությունների գնալու համար: Հերոսներ, փաստորեն, գտնվել են: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում