կարևոր
40348 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-29 19:52

Եթե զենք գնել չես կարողանում՝ պետք է հրաժարական տաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր վարչապետ դարձած Փաշինյանն է, խոստանում է թալանածը հետ բերել ու բանակը զինել: Հիմա, արդեն, երբ երկիրը, իր իսկ խոսքով, կանգնած է պետականության կորստի առաջ, դժգոհում է, որ զենք գնել չի կարողանում: 
«Եթե իսկապես ցանկանում ես երկիրն ապահովել սպառազինությամբ, բայց չես կարողանում՝ պետք է հրաժարական տաս»,- Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի պնդումն է: 
Փաշինյանը դժգոհում է, որ իրենք ուզում են Զինված Ուժերում բարեփոխումներ իրականացնել, բայց Ադրբեջանը խանգարում է: Տիգրան Աբրահամյանի խոսքով, սակայն, անգամ զինծառայողի անվտանգությունն ապահովելու համար լուրջ քայլեր չեն անում:
Փաշինյանը դժգոհում է՝ թշնամին պահանջում է զիջումների գնալ: 
Երկրի պետականությունն ու ինքիշխանությունը պաշտպանելու գործում ոչինչ էլ վճռական չեն անել՝ ասում է ընդդիմադիր պատգամավորը: 
Հայաստանի իշխանությունները պատշաճ չեն արձագանքում նաեւ Իրանի հնչեցրած օգնության կոչերին, որը զսպող հանգամանք կլինի Ադրբեջանի համար՝ նկատում են ընդդիմադիր դաշտում: Անվտանգային մարտահրավերները հաղթահարելու փոխարեն Փաշինյանը նախընտրում է դժգոհել: 

Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը