կարևոր
5329 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-24 20:01

Ազարյանը կշարունակի՞ պաշտոնավարել իբրեւ Դատավորների միության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալեքսանդր Ազարյանը դադարեց պաշտոնավարել իբրեւ դատավոր: Նա հրաժարականի դիմում է ներակայացրել: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը նաեւ Դատավորների միության նախագահն է: Միության նախագահի պաշտոնից հրաժարվելու օրենսդրական պարտադրանք չկա: 
Դատավոր Արման Հովհաննիսյանը խոսեց Ազարյանի հրաժարականի պատճառի մասին: 
Բարձրագույն Դատական Խորհուրդը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար հանրապետության նախագահին առաջարկեց Գրիգոր Հովհաննիսյանի թեկնածությունը: Մինչդեռ լուրջ մրցակցություն է սպասվում նաեւ ԲԴԽ նախագահի պաշտոնի համար: Արդարադատական համայնքում այս տեղի համար շրջանառվում է նաեւ արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանի անունը: 
Դատավորները մտահոգ են՝ դատական համակարգի անկախությունը ստվերվում է քաղաքական միջամտություններով:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում