Վարուժան Եփրեմյանը տարիներ շարունակ արտասահմանում ապրելուց հետո վերադարձավ ու Երեւանում իր առաջին ցուցահանդեսը կոչեց «Վերադարձ»:
Սանկտ Պետերբուրգում 25 տարի ապրելով ու ստեղծագործելով նկարիչը 40-ից ավելի ցուցահանդեսներ է անցկացրել, նշում է՝ այնտեղ իր առաջին ցուցահանդեսին մոտ 15 այցելու է եղել, սակայն ժամանակի ընթացքում նոր ծանոթներ եւ արվեստի երկրպագուներ է ձեռք բերել: Նկարչին ճանաչողները գիտեն ստեղծագործելու սկզբունքը տարիներ շարունակ անփոփոխ է. ապրել՝ արարելով գեղեցիկը:
Վարուժան Եփրեմյանի կտավների ցուցահանդեսի բացման օրը համընկել է թշնամու՝ վերջին օրերի սադրանքին ու ռազմական գործողություների մեկնարկին, սակայն նկարիչը ցուցահանդեսի օրը չի փոխել:
3-4 ամիս է՝ Հայաստանում է. ավելի քան 30 նկար հանդիսատեսին արդեն ներկայացնելուց հետո, նկարիչը որոշել է մնալ ու ստեղծագործել հայրենիքում:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը