կարևոր
2185 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-20 14:27

Պուտինը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

Պուտինը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

Ռուսաստանը Բաքվին և Երևանին կոչ է անում պահպանել հրադադարը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեզ մոտ գտնվող պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ «վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ մասնագիտական համատեղ աշխատանքն է»։