կարևոր
1946 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-19 14:23

Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են. Սերժ Սարգսյան

Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են. Սերժ Սարգսյան

Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, վարկաբեկող մտքեր են հայտնում, դա ունենում է շատ խորը հետևանքներ՝ և ոչ միայն այդ պահին: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է, անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից», - նշեց բանախոսը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը, մինչև ապրիլյան իրադարձությունները, Ռուսաստանից ստացել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն և դրա համար չի վճարել:

«Այսպիսի պարագաներում խոսել այն մասին, թե Ռուսաստանի գիտությամբ և հրահրմամբ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, սխալի արդյունք է: Չի կարելի նման հայտարարություններ անել: Ապագայում նման մոտեցուներ չպետք է թույլ տրվեն: Որևէ մեկը, բացի Հայաստանից, «Իսկանդեր» չունի: Սա վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ», - իր խոսքը հարցով եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը:

 

Տեքստը՝  aysor.am