Մասնակի իշխանափոխությունը տեւական ժամանակ ՔՊ-ականների հետ աշխատած Տիգրան Ուլիխանյանը անհնար է համարում: Հենց միայն այն բանի համար, որ ոչ թե Փաշինյանի լեգիտիմությունն է բխում քաղաքական մեծամասնությունից, այլ ՔՊ-ականների լեգիտիմությունը՝ Փաշինյանի անձից:
Աղետաբեր իրավիճակից դուրս գալու այս տարբերակը ընդդիմությունն էր առաջարկել: Եթե ոչ ամբողջական, ապա մասնակի իշխանափոխությունը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի հավանական լուծում համարեց: Նախկին նախագահը չբացառեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ քննարկումը ոչ թե նոր ընտրություններով, այլ նաեւ նրանց առաջարկած թեկնածուով խորհրդարանում նոր վարչապետ ընտրելու հարցով:
Փաշինյանին Քպ-ականներն իրենց հավատարմությունը վերահաստատել են դեռեւս սեպտեմբերի կեսին, երբ խորհրդարանական ընդդիմությունը անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց: Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է՝ ԱԺ քաղաքական մեծամասնությանը դիմեց Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը: Ասաց՝ ճշմարտությունը լսելուց հիստերիկանալու փոխարեն՝ ազատվեք գերությունից:
Փաշինյանի թիմի նախկին անդամ Տիգրան Ուլիխանյանը նշում է՝ իշխող ուժին միավորում է միեւնույն նպատակը: Այլ թեկնածուի հարց չի քննարկվում:
Շատերը Փաշինյանի ինքնակամ հրաժարականի նախանշաններ անգամ չեն տեսնում: Ուլիխանյանը՝ անթույլատրելի է համարում նրա հեռանալը: Ասում է՝ Փաշինյանը պիտի պատասխանատվություն կրի:
Ուլիխանյանն ընդգծում է՝ իր կառավարման հետեւանքների համար Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու է ժողովուրդը:
Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում