Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայերի դեմ դանդաղ Ցեղասպանություն է իրականացնում. Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն է ահազանգել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին վայրագությունները վերլուծելով: Հայ զինվորականների, հատկապես հայկական զինվորական եւ բժշկական կորպուսում ծառայող կանանց մարմինների խոշտանգումները՝ Ցեղասպանությունների վտանգը բացահայտող ինստիտուտին ստիպել են հատուկ հայտարարությամբ զգուշացնել. թուրք-ադրբեջանական զույգը շարունակում է սպառնալիք լինել:
Լեմկինի ինստիտուտը վերջին մեկ ամսում արդեն երրորդ անգամ է անդրադառնում Հայաստանի շուրջ զարգացումներին՝ նշում է Գեւորգ Ղուկասյանը: Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը մեզ մտածելու տեղիք է տալիս՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը հղի է ցեղասպանական վտանգներով:
Թշնամու հետ խաղաղութան մասին խոսելն այս պահին իրատեսական չէ, քանի որ հենց Ադրբեջանը դա չի ընդունում եւ հայտարարություններում նշում՝ իրենց կանգնեցնել չի լինի: Արշակ Մեսրոպյանի խոսքով պատերազմում էլ կան օրենքներ, դրանց ոտնահարումն անընդունելի է:
Ակնհայտ է, որ խոշտանգումներն ու վայրագություններն արվում են Հայաստանի տարածքում էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով: Մասնագետները նշում են, որ պետք է գիտակցել, թե ով է մեր թշնամին:
Լեմկինի ինստիտուտը Հայաստանի հանդեպ տեղի ունեցող վայրագությունները առանձին դեպքեր չի համարում: Հատուկ մատնանշում է, որ ահաբեկչական օրինաչափությունը կապված է Ադրբեջանում, Թուրքիայում եւ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության հակահայկական քաղաքականության հետ:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը