կարևոր
19516 դիտում, 2 ամիս առաջ - 2022-09-30 23:32

Պատսպարա՞ն, թե՞ աղբանոց. բնակիչներն անհանգստացած են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազմաբնակարան շենքերի բնակիչները չգիտեն՝ երբ շչակը հնչի՝ ու՞ր պետք է գնան եւ ո՞ր պատսպարանից պետք է օգտվեն: Բացի դրանից, շեշտում են՝ այն շենքերն էլ, որոնք ունեն պատսպարաններ կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ գրեթե չեն կառուցվել կամ կիսակառույց են մնացել: 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 20-ից հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է պատսպարանների բարեկարգման ծրագրեր: Գնդապետ Սնգրյանի խոսքով՝ հատկապես բազմաբնական շենքների մուտքերին փակցված թերթիկները ոչ թե խուճապի համար են, այլ դրա վերացման: 
Որպես պատսպարան կարող են ծառայել մետրոպոլիտենի կայարանները, գետնանցումները, շենքների, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը, ավտոկայանատեղիները: 
Իսկ եթե մուտքերում դեռ փակցված չեն տեղեկատվական թերթիկները, ապա Սնգարյանը վստահեցնում է՝ անհանգստանալ պետք չէ՝ ինֆորմացիան բաց է եւ հասանելի. կարելի է կարդալ նաեւ նախարարության էջում: Բնակիչները որտեղ պետք է պատսպարվեն եւ ինչ քանակով՝ ցուցակագրում է համայնքի ղեկավարությունը: Միայն թե խնդիրն այն է, որ շատ դեպքերում այդ պատսպարանները չեն կարողանալու ծառայել իրենց նպատակին:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում