կարևոր
3997 դիտում, 6 ամիս առաջ - 2022-09-20 16:38

Խոսքը Երևանից 2 ժամ հեռավորությամբ հնարավոր պատերազմի մասին է․ Վահե Հովհաննիսյան

«Հակառուսական շարժում է գնում, դա լավ բանի չի հանգեցնելու»,-այս մասին News. Am-ին տված հարցազրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ , քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։  Նրա խոսքով  իշխանականները, մանկապատանեկան խանդավառությամբ, ոգևորված էին  Նենսի Փելոսիի այցից այնպես, կարծես իրենց  մանկապարտեզի դայակը եկած լիներ։  Քաղաքագետի գնահատմամբ իրավիճակը լուրջ է, հասարակաությունն անգամ չի պատկերացնում դրա վտանգավորության մասին։

«Խոսքը Երևանից 2 ժամ հեռավորությամբ հնարավոր պատերազմի մասին է»,-նշում է Վահե Հովհաննիսյանը՝  ընդգծելով, որ այս իրավիճակում  անհրաժեշտ է  հանրային գիտակից հատվածի միավորում ՝ բիզնես էլիտայից մինչև հանրային գործիչներ։