Այս քվեարկությամբ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը դարձավ ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունը, այլեւ նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի փաստացի միավորմանը իրավական տեսք տալու փաստաթուղթը: Հետեւեց ազգի կամարտահայտման բարձրագույն դրսեւորումը՝ Անկախության հանրաքվեն:
31 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին էր՝ հարցը հստակ էր. «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը պատասխանեց. «Այո»: Երկար դադարից հետո վերջապես իրականացավ հայի՝ ազատ, անկախ ու ինքնավար պետություն ունենալու երազանքը:
Արդեն սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Նորանկախ Հայաստանի առաջին ռազմական շքերթը 1993 թվականին տեղի ունեցավ: Ողջ ազգն էր նշում երկրի գլխավոր պետական տոնը՝ բոլորը տարիներ շարունակ հավաքվում էին Հանրապետության հրապարակում՝ տեսնելու Հայաստանի Զինված ուժերի հաղթական շարժը:
եց իշխանությունն ու Անկախության օրվա զորահանդեսները դադարեցին: Ազգի ոգին բարձրացնող զինատեխնիկան, որը փաշինյանական իշխանությունների քննադատած «նախկինների» օրոք՝ Երեւանի կենտրոնով էր շարքերով անցնում, 2021 թվականին արդեն Ադրբեջանական շքերթի մաս դարձավ:
Հայ ազգը, հայ զինվորը երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվի իր անկախությունից: Անկախության զորահանդեսները Երեւանի կենտրոնում վերսկսվելու են:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում