կարևոր
1161 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 11:16

Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։

Վարչապետը նշեց, թե պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։

«Հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ իսկապես պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո, արցախյան ազատամարտի առաջին սերնդից մեկի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես նույնքան վճռականաությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա, կարծում եմ, այլևս կասկածի տակ չէ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։