01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Այսօր մարդաշատ էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի մոտ: Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն էր: Դատարանի բակում էլ հավաքվել էին նրա աջակիցները եվ բազմաթիվ քաղաքացիներ:
Դատարանի շենքի դիմաց 3-րդ նախագահն ուղերձով է հանդես եկել:
Նշենք, որ տեւական ժամանակ այս գործով դատական նիստերը հետաձգվում էին: Այս նիստին դատարանը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ Գյուղատնտեսության նախկին փոխ-նախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը գործով երկու ամբաստանյալների մահվան հանգամանքն է:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։