կարևոր
568 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 22:39

Հացադուլ՝ Կապանի լեռնահանքային կոմբինատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չաարատ Կապան» լեռնահանքային կոմբինատի 4 աշխատակից հանք է մտել, հայտարարել հացադուլ. պահանջում են աշխատավարձերը բարձրացնել, ինչպես նաեւ ապահովել բժշկական ապահովագրություն: Որոշ ժամանակ անց նրանց հետ կապը կորել է: 
Մհեր Միրզոյանը բողոքի ակցիայի ականատեսներից է: Լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները փակել են Կապան-Երեւան մայրուղին, գործադուլ են անում արդեն մի քանի օր: 
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ երեկոյան ընդունել է ընկերության աշխատակիցներին: Հանքագործներն ասել են՝ տնօրինությունը ծանուցագրեր է պատրաստում, որ իրենց աշխատանքից ազատի, իրենք էլ պահանջում են տնօրենի հրաժարականը: Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է, որ աշխատակիցների պահանջները տեղին են, խոստացել քննարկել ընկերության ղեկավարության հետ: «Չաարատ Կապան»-ը, սակայն, այսօր հայտարարություն է տարածել, որում աշխատակիցների գործողությունները որակել է հակաիրավական, նշել, որ ընկերության ղեկավարության որոշմամբ արտադրության աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցված են ու դեռ պարզ չէ՝ աշխատանքները երբ կվերսկսվեն: 
«Չաարատ Կապանը» համարվում է Կապան համայնքի ամենամեծ գործատուն, նշված է հաղորդագրության մեջ, աշխատանքով ապահովում է շուրջ 1040 բնակչի: Բողոքող աշխատակիցները, սակայն, մտադիր չեն նահանջել: