կարևոր
577 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 22:04

Գիտատեխնիկական ստեղծարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոքր Մանթաշի դպրոցի սաների աշխատանքն է: Այս կամուրջը ունի հենման երկու հարթակ եւ առանց կոտրվելու պահում է 160 կգ բեռ. ղեկավարի խոսքով՝ սա դեռ վերջը չէ: Ու թեեւ ընդամենը 3 օրում են մոդելավորել, 3-ում էլ՝ տպել, բայց իրենց աշխատանքը լավագույններից է: 
Երեխաներն իրենց աշխատանքները ներկայացնում են Ճարտարագիտական մոդելավորման արդեն երրորդ մրցույթում: «Արմաթ»-ի սաները ցուցադրում են եռաչափ մոդելավորման իրենց գիտելիքները եւ ճարտարագիտական դետալների ու մեխանիզմների պատրաստման լուծումները: 
Տղաներն իրենց ուժերն են փորձում արդեն մյուս՝ «Էներգաարդյունավետ հողմաղաց» անվանակարգում: Պայմաններից մեկն այն է, որ բացի փայտից որեւէ այլ նյութ չպետք է օգտագործվի, ինչպես նաեւ պետք է կտրվի միայն եռաչափ մոդելավորման հաստոցով: 
Սիրուշոն եւ Ալիսան ստեղծել են սեյսմակայուն շենքի նմուշ, որը դիմանում է արհեստական երկրաշարժին:  
Ընդհանուր 4 անվանակարգում էին մրցում երեխաները երկու տարիքային խմբով: 250 հայտից ընդամենը 43 թիմ է անցել եզրափակիչ: Գրեթե բոլոր մարզերից ներկայացուցիչներ կան: 
Նպատականերից է նաեւ արտադրական նախատիպերի պատրաստումը վաղ դպրոցական տարիքից խթանելը: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը