16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերն են քննարկվում։
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Հրաչ Այվազյանի ու Արտակ Զեյնալյանի օգտին որևէ պատգամավոր չէր քվեարկել, իսկ Լիանա Հակոբյանի օգտին քվեարկել է 68 պատգամավոր։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։