կարևոր
592 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 14:09

Հայաստանի Մ-21 ըմբիշները հաղթանակով սկսեցին Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի Մ-21 ըմբիշները հաղթանակով սկսեցին Եվրոպայի առաջնությունը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը։

Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի երիտասարդական հավաքականն ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ հանդես կգա բոլոր 10 քաշային կարգերում։

Այսօր պայքարի մեջ են մտել նրանցից հինգը։ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը առաջին մրցամարտում 8:0 հաշվով հաղթել է սերբ մրցակցին և մտել հաջորդ փուլ։ Իրենց մարտերին են պատրաստվում նաև 63 կգ քաշային Ռուբեն Միհրանյանը, 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը և 130 կգ Ալբերտ Վարդանյանը։