կարևոր
592 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 13:15

Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը․ ՈՒՂԻՂ

Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը․ ՈՒՂԻՂ

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 27-ին, քննում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դեռևս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։