կարևոր
649 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 12:27

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 243 դեպք, որոնցից 412 755 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 178 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։ Ընդհանուր կատարվել է  3 132 461 թեստավորում: