16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ դեմ Է հանդես գալիս G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարին այն պատճառով, որ դրան մասնակցելու Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարկավոր Է, որ մենք շատ ուշադիր մտածենք այն մասին, որպեսզի կաթվածահար չանենք ողջ G20-ը: Ես չեմ պաշտպանում դա (G20-ի գագաթնաժողովի բոյկոտը)»,-ասել Է ֆոն դեր Լյայենը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իմ կարծիքով, G20-ը չափազանց կարեւոր Է, նույնիսկ զարգացող երկրների, զարգացող շուկաների համար»,-նշել Է նա:
Նա այն կարծիքին Է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Ինչպես սպասվում Է, «մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Բալիում:
Դրան հրավիրված են G20-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նաեւ գագաթնաժողովին հրավիրված Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: