կարևոր
2287 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 18:36

Հրապարակավ հրաժարվում ենք Փաշինյանին ձևական հարց ուղարկելուց. խմբագիրներ

Հրապարակավ հրաժարվում ենք Փաշինյանին ձևական հարց ուղարկելուց. խմբագիրներ

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։

Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Հայտարարությանը միացել են՝

1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2. Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13. Տաթև Այվազյան - «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր

17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր

18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր

19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագի

21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագի

22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագ

23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր

24. Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

26. Գագիկ Շամշյան-SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր

27. Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր

Հայտարարությունը բաց է միանալու համար: