16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:
Այս մասին հունիսի 25-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Այս տարի մենք այլ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ: Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան»,- Էսլամի խոսքերը մեջբերում է ISNA-ն:
Նա հայրենական կառուցապատող ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին հորդորել է միանալ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծին: