կարևոր
952 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-25 17:35

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում hունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +30, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։