16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտներն ամբողջությամբ ստանալն է»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ ինքը երկար, բայց դրական հանդիպում է ունեցել Եվրամիության ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ: