08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Միջկառավարական գործակցության, ինչպես նաև աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչները։
Գերատեսչություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում գործակցության համար առաջնահերթությունները: Առանձնացնելով ոլորտային ձեռքբերումները` պատասխանատուները քննարկել են գործակցության հնարավոր եզրերը և փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել է հանձնաժողովի նիստի հետ համատեղ բիզնես ֆորում անցկացնելու գործնական առաջարկ: