կարևոր
922 դիտում, 2 ամիս առաջ - 2022-06-13 10:05

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալի հետ

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալի հետ

Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդևանյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

«Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»: