27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:
Մաղթանքի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները այցելել են Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների և Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ եկեղեցականները ծաղկեպսակ են դրել հուշակոթողի առջև, ապա աղոթել մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար: