27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության հարցերի կարգավորման համաձայնագրի վավերացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2022 թվականի մայիսի 19-ին և հաստատվել է Դաշնության խորհրդի կողմից մայիսի 25-ին։
Ինչպես հաղորդվում է, խոսքը Հանրապետության քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ընդունելու պարզեցված ընթացակարգի միակողմանի ներդրման մասին է։
2021 թվականի սեպտեմբերի 20-ին Ցխինվալում կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն՝ առանց իրենց քաղաքացիությունից հրաժարվելու։
Ռուսաստանը Հարավային Օսիայի քաղաքացիներին իրավունք է տալիս պարզեցված ձևով դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիության ընդունման պայմանները, ընդունելության դիմումների ներկայացման կարգը, ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը և դիմումների քննարկման կարգը սահմանում է Ռուսաստանի նախագահը: