27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը:
Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ:
Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը։ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։
Մաղթում եմ ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, պայքարենք մեր պետականության պահպանման, հանուն ազգային պետություն ունենալու համար»։