27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապագայի համար: Հայրենիքի դեմ ծառացած խնդիրները եւ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է պայքարել: Մտավորականները հանդես են եկել կոչով: Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի կասեցվում, այլեւ օրեցօր խորանում է, վստահ են նրանք:
Այս պահին պայքարի միացած մտավորականներ թիվը 233 է, սակայն օրեցօր նրանց շարքերը համալրվում են: Մտավորականները վստահ են, որ իշխանության վարած քաղաքականության հետեւանքով հայ ժողովուրդը կանգնել է գոյաբանական սպառնալիքի առջեւ, հարցականի տակ է դրվել Հայոց պետականության հեռանկարը: Մտավորականները կոչ են արել միանալ պայքարին, քանի որ արժանապատիվ ապագայի համար պետք է միասնականություն:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը