27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հերթական հանդիպում, որի ընթացքում գնահատվել են ՀԿ ակտիվի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, կանխատեսվել հնարավոր զարգացումները:
Նշվել է, որ եթե շարժմանը չմիանան նոր ուժեր և դեմքեր, չառաջարկվի լիդերի թեկնածություն, ինչպես նաև հանրությանը չներկայացվի իրատեսական, կոնկրետ ծրագիր, թե իշխանափոխության արդյունքում առարկայական ինչ են ստանալու երկիրը, շարքային քաղաքացին, շարժումը մտնելու է փակուղի:
Ուստի անհրաժեշտ է կյանքի կոչել վերը նշված առաջարկությունները կամ ձեռնպահ մնալ երկրի անվտանգությանը սպառնացող անհարկի լարվածություն, ցնցումներ առաջացնելուց: