կարևոր
1678 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-27 16:10

Քանի՞ քառակուսի կիլոմետր հայրենի հող և քանի՞ հազար մարդու կյանք արժե մեկ «հայկական» արբանյակը. Ղազինյան

Քանի՞ քառակուսի կիլոմետր հայրենի հող և քանի՞ հազար մարդու կյանք արժե մեկ «հայկական» արբանյակը. Ղազինյան

«Հայկական» արբանյակի թեման դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման: Իշխանության կողմնակիցները ջանք չեն խնայում համոզելու նախ իրենք իրենց, ապա նաև մնացածին, որ տեղի է ունեցել «աննախադեպ» իրադարձություն, և որ Հայաստանն այլևս տիեզերական մասշտաբի գերտերություն է: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Առավել սթափ դատող խելացի մարդիկ, որոնք չեն հավատում այս ստախոսներին, փորձում են գտնել այդ տեղեկությունը հաստատող այլ աղբյուր՝ համոզվելու համար, որ Հայաստանն իրոք այլևս ունի իր արբանյակը, և չգտնելով որևէ ապացույց, պնդում են, որ սրանք, իրենց էությանն ու բնույթին հավատարիմ, կրկին ստում են:

Առաջին խումբ մարդկանց ես չեմ մեղադրում, քանի որ նրանք ամեն կերպ ուզում են իրենց համոզել, որ չեն խաբվել, որ իրենց սիրած մարդիկ դավաճան, ստախոս սրիկաներ չեն: Հոգեբանորեն բարդ է ընդունել, որ մարդիկ, ում համար դու վիճել ես քո հարազատի, բարեկամի, հարևանի հետ, դուրս են եկել խաբեբա սրիկաներ: Բարդ է ընկալել,որ քո հավատի ու սիրո արդյունքում մաս ես կազմել քո ընտանիքի ու պետության դեմ պատմական մասշտաբի դավաճանության, կույր սիրո և անդավաճան հավատի հետևանքով մասնակի մեղավոր ես հարազատիդ զոհվելու, անհետ կորելու կամ թշնամու կողմից գերեվարվելու մեջ:

Սեփական սխալն ընդունելն ամեն մարդու տված չէ, դրա համար պետք է համարձակություն, արժանապատվություն և վճռական կամք, ինչը, պետք է ընդունենք, որ քչերին է բնությունով տրված:

Իսկ «հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև, որ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելն այլևս կարևոր չէ. կարևոր է դու ուզում ե՞ս դրան հավատալ, թե՞ ոչ:

Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա այստեղ մեկ հարց է ծագում. այսօրվա փոխարժեքով քանի՞ քառակուսի կիլոմետր հայրենի հող և քանի՞ հազար մարդու կյանք արժե մեկ «հայկական» արբանյակը․․․։