կարևոր
1456 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-27 15:42

Երբ ծառայում են Նիկոլին իրենց համար որևէ սրբություն, արժեհամակարգ այլևս գոյություն չունի․ Գեղամ Մանուկյան

ՀՀ պաշտոնաթող տասնյակ բարձրաստիճան գեներալներից սկսած ՝ զինվորականներ, իրավապահ համակարգի վետերաններ  հաղորդում են տալիս, որ կարմիր բերետավորները բռնություն են կիրառել արցախյան ազատամարտի 3 պատերազմի մասնակից  պաշտոնաթող գնդապետի մասով․ երկու շաբաթ է անցել, բերանները ջուր առած վեր ընկած են։ Բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա։ Պետք է լուրջ ամոթանք ասել բոլոր այն ուսակիր սպաներին, որոնք տեսնում են ինչ է կատարվում ու լռում են, և որոնք եղել են դեռ երեխա, երբ այսօրվա բռնության ենթարկված գնդապետն իր երիտասարդ կյանքը «Սիսական» ջոկատում կարող էր վտանգել , բայց նրանք աչք են փակում, թե՝ ինչպես է կարմիր գլխարկը դրած  ինչ-որ մի թերուս բռնություն գործադրում։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝  ԱԱԾ-ի դիմաց հավաքի ժամանակ։