կարևոր
1011 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 19:58

Լուկաշենկոն դիմել է Պուտինին Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձեւավորելու խնդրանքով

Լուկաշենկոն դիմել է Պուտինին Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձեւավորելու խնդրանքով

Ռուսաստանի նախագահը «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Բելառուսին, որտեղ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաները մեկ օրով անգամ չեն դադարել:

Վլադիմիր Պուտինն ասել է, թե Ռուսաստանն անտարբեր չէ Բելառուսում տիրող իրավիճակի նկատմամբ, քանի որ այդ երկիրը շատ հարազատ է, գուցե նաեւ՝ ամենահարազատն է իրենց: Պուտինը նաեւ մեկ կարեւոր բացահայտում է արել: Նա հայտնել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է իրեն Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձեւավորելու խնդրանքով:

Ռեզերվը ստեղծվել է, բայց Կրեմլի ղեկավարի վստահեցմամբ՝ իրենք պայմանավորվել են, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, քանի դեռ, Պուտինի բնորոշմամբ, ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանը, կողոպուտ սկսել, հրկիզել մեքենաներ, տներ, բանկեր, փորձել գրավել վարչական շենքեր եւ այլն: