11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 26-ին, ժամը 15:10-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքների արդյունքում Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ․) դին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարմ անազգային կենտրոն տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։
Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել էր ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում: