Մեր մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է «Հուսաբեր» ՓԲԸ կողմից 2003 թվականի հուլիսին:

2004 թվականի նոյեմբերին «Երկիր Մեդիան» մասնակցել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թիվ 56 հաճախականության մրցույթին եւ դեկտեմբերի 29-ին շահել է այն:

2004 թ-ի մայիսի 28-ին «Երկիր Մեդիա»-ն եթեր հեռարձակեց իր առաջին հաղորդումը։

Այս տարիների ընթացքում հեռուստաընկերությունն ունեցել է ու շարունակում է հեռուստադիտողին ներկայացնել բազմաթիվ սիրված ու մեծ ժողովրդականություն վայելող հաղորդումներ եւ ֆիլմեր։

Օրվա լուրերին կարելի է ծանոթանալ «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի միջոցով, որն ապահովում է բազմակողմանի եւ համապարփակ լրատվություն։ Իսկ առցանց դաշտում հեռուստաընկերության արտադրանքն ու պարբերաբար թարմացվող նորությունները 2008 թվականից սկսած հասանելի են www.yerkirmedia.am կայքում։