կարևոր
1804 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-09-20 14:01

«Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին

«Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երկամսյա դադարից հետո կրկին հետաձգեց «Սիլվայի գործով» լսումները։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։

Հաշվի առնելով, որ դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին ԱԺ պատվիրակության կազմում մեկնել Հայաստանի Հանրապետությունից, սեպտեմբերի 21-28 ներառյալ, հաջորդ դատական նիստը դատավոր Դանիբեկյանը նշանակեց հոկտեմբերի 4-ին, ժամը 13։00-ին։