Վանաձորցի տասներկուամյա Հայկը, որի մոտ ախտորոշված է մանկական ուղեղային կաթված, հենաշարժական խնդիր ունի: Հայկի խնամքը պահանջում է վերականգնողական չընդհատվող բուժում եւ հմտությունների զարգացման առօրյա աշխատանք: Եթե տարիներ առաջ այդ ծառայությունները հասանելի էին միայն Երեւանում, ապա այժմ խնամքի եւ զարգացման աշխատանքն անհատական օգնականի աջակցությամբ կազմակերպվում է նաեւ մարզերում: Ծրագիրը շարունակում է պահանջված մնալ ոչ միայն միջին եւ ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի, զարգացման ու հասարակության մեջ ինտեգրման, այլեւ նրանց ընտանիքներին աջակցության առումով:
Վիվա-ՄՏՍ-ի եւ ՍՈՐՍ հիմնադրամի գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրի շնորհիվ Հայկը նոր ուսումնական տարին առավել հանգիստ եւ առանց լարվածության է դիմավորել: Վիրահատված մայրն արդեն կազդուրվել է եւ կարող է օգնել որդուն: Ընտանիքի համար բարդ ժամանակահատվածում, Հայկին օգնել է անհատական օգնականը՝ երիտասարդ Արգամը: Նա աջակցությունը չի սահմանափակել մասնագիտական տիրույթով: Ձեւավորված մթնոլորտի շնորհիվ՝ Հայկը ոչ միայն աջակցող մասնագետ, այլեւ ընկեր է ձեռք բերել:
Հայկն այս տարի եւս ընդգրկվել է ծրագրում, բայց նրա հետ աշխատելու է այլ անհատական օգնական: Արգամը հրաժեշտ է տվել փոքրիկին, սակայն միայն ծրագրի շրջանակում: Վիվա-ՄՏՍ-ի եւ ՍՈՐՍ հիմնադրամի համագործակցության արդյունքում, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ. բարելավվում է նրանց եւ ընտանիքների կյանքի որակը, թեթեւանում՝ խնամող ծնողի հոգսաշատ առօրյան:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում